Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» ուշադրությամբ հետևում են «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Կամբիասոյին։ Ինչպես հայտնում է Caught Offside-ը, հունվարին թուրինյան ակումբը մերժել է ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ 50 միլիոն եվրոյի առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական գրանդը չի ձգտում վաճառել 26-ամյա խաղացողին, սակայն պատրաստ կլինի քննարկել գործարքը, եթե ստանա 60-70 միլիոն եվրոյի սահմաններում առաջարկ։
Ընթացիկ մրցաշրջանում Կամբիասոն մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն