«Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին հայտնվել է նոր սկանդալի կիզակետում 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ։
Ֆուտբոլիստը Մադրիդում ենթարկվել է բանավոր հարձակումների այն հյուրանոցի մոտ, որտեղ լիսաբոնյան ակումբի պատվիրակությունը հանգրվանել էր «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպումից առաջ։ «Ռեալի» մի խումբ երկրպագուներ դիմավորել են «Բենֆիկայի» խաղացողներին, իսկ Պրեստիանիի հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ, այդ թվում՝ «սրիկայի որդի»։
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել էր արգենտինացի կիսապաշտպանին՝ շարունակելով ուսումնասիրել միջադեպը։ Նշվում էր, որ Պրեստիանին վիրավորել է Վինիսիուս Ժունիորին՝ բերանը մարզաշապիկով փակելով, ինչն էլ բարդացնում է դրվագի լիարժեք վերլուծությունը։
Հիշեցնեք, որ «Ռեալ» - «Բենֆիկա» հանդիպումը կմեկնարկի փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն