Հոդվածներ

Էնդրիկի գործակալը հաստատել է ֆուտբոլիստի վերադարձը «Ռեալ»
10.02.2026
411 0

Էնդրիկի գործակալ Տիագո Ֆրեյտասը հաստատել է, որ վարձակալության ժամկետի ավարտից հետո բրազիլացին վերադառնալու է «Ռեալ»։

«Էնդրիկը «Լիոնում» վարձակալությամբ հանդես կգա վեց ամիս։ Որոշումը կայացված է, և մրցաշրջանի ավարտից հետո նա կվերադառնա «Ռեալ»։ Այստեղ ոչ մի տարրակարծություն կամ գաղտնիք չկա։ Վարձակալության գործարքը կայացել է առանց հետագայում տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորության։ Այդ իսկ պատճառով Էնդրիկը կվերադառնա։

Չեմ կարող գուշակել, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում, բայց կարող եմ հաստատել, որ մրցաշրջանի ավարտից հետո նա կրկին լինելու է «Ռեալի» ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am