Հոդվածներ

Արբելոա. «Մենք լավ ենք խաղում նաև առանց նրա»
21.02.2026
739 0

Լա լիգայի 25–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Օսասունային» (21.02.2026, 21:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Օսասունայի» և Լա լիգայի մասին

«Վաղը մեզ սպասվում է բարդ արտագնա խաղ «Օսասունայի» դեմ: Մրցակիցը հիանալի մրցաշրջան է անցկացնում և արդեն 2 ամիս է՝ սեփական հարկի տակ չի պարտվել: Մեզ համար չափազանց կարևոր է հաղթանակ տանելը։ Այն, որ հիմա առաջատար ենք, չի նշանակում, թե կարող ենք թուլանալ. մինչև մրցաշրջանի ավարտը դեռ շատ կա»:

Ռասիզմի և Վինիսիուսի մասին

«Վինիսիուսը շատ տխուր է և զայրացած «Բենֆիկայի» հետ խաղում տեղի ունեցած ռասիստական վիրավորանքներից: Եթե մի օր նա որոշի նման իրավիճակում լքել դաշտը, մենք բոլորս թիմով դուրս կգանք նրա հետ միասին։ Ես հպարտանում եմ մեր միասնականությամբ. ոչ մի տիտղոս ինձ այնքան չի հպարտացնի, որքան այն, թե ինչպես մենք միասին պայքարեցինք այդ օրը»:

Մոուրինյոյի խոսքերի պատասխանը

(Մոուրինյոն ակնարկել էր, թե Վինիսիուսն իր պահվածքով հրահրում է երկրպագուներին).

«Ես չեմ սիրում մեկնաբանել ուրիշների կարծիքները՝ լինի դա Մոուրինյոն, թե Կոմպանին: Բայց մենք չենք կարող մեղադրել զոհին՝ տեղի ունեցածի համար: Վինին ոչ մի վատ բան չի արել, նա պարզապես տոնել է իր գոլը այնպես, ինչպես ցանկացել է»:

Մբապեի և Տրենտի (Ալեքսանդր-Առնոլդ) մասին

«Կիլիանն օրեցօր իրեն ավելի լավ է զգում: Չնայած ծնկի վնասվածքից դեռ 100%-ով չի ապաքինվել, նա հիանալի մարզավիճակում է»:

«Տրենտը հիանալի հարաբերություններ ունի Վալվերդեի և Գյուլերի հետ: Նրա փոխանցումների որակն անհավանական է, նա միշտ առավելություն է տալիս մեր հարձակվողներին»:

Բելինգեմի բացակայության մասին

«Եթե ես ունենայի կախարդական դեղամիջոց Բելինգեմին հենց հիմա շարք վերադարձնելու համար, կօգտագործեի այն: Ջուդը աշխարհի լավագույն խաղացողներից է և մեզ համար շատ կարևոր է: Սակայն այն, որ մենք լավ արդյունքներ ենք գրանցում նաև առանց նրա, շատ դրական է բնութագրում մեր թիմին»: