Հոդվածներ

Մբապեն և Լամինը մրցում են «կրակների մեջ չայրվելու համար»
07.02.2026
539 0

Մադրիդցին և «կապտանռնագույնը» ներկայացված կլինեն Վալենսիայի Ֆալյասի «Տիկների ցուցահանդեսում»։

Ֆալյաս տոնակատարությունից մի քանի շաբաթ առաջ «Տիկնիկների ցուցահանդեսը» բացեց իր դռները: Արվեստի և գիտության քաղաքում ցուցադրվում են այն տիկնիկները, որոնք մրցում են «ներման» արժանանալու համար, որպեսզի փրկվեն մարտի 19-ի գիշերը կրակի մեջ այրվելուց: Հարյուրավոր տիկնիկների մեջ կան նաև Կիլիան Մբապեն և Լամին Յամալը:

Ֆալյասի հայտնի արվեստագետների տոհմից Միգել Սանտաուլիան կենդանություն է տվել ֆրանսիացի և իսպանացի հարձակվողների տիկնիկներին: 

Ինչպես նշված է պաստառի վրա. «Ֆուտբոլը սպորտաձևերի արքան է, որտեղ հաղթում են միայն ուժեղագույնները, Իսպանիան Լամին Յամալի հետ վատ չի խաղում, Մբապեի Ֆրանսիան նույնպես լավ է հանդես գալիս»:


Սատիրա և դաջվածքներ

Այնուամենայնիվ, Ֆալյասին բնորոշ սատիրան (երգիծանքը) նույնպես առկա է այս տեսարանում: Մասնավորապես՝ այն դաջվածքների մեջ, որոնք արվեստագետը պատկերել է Մբապեի և Լամինի բազուկներին:

Լամին Յամալի բազուկին գրված է. «Ես սիրում եմ Ֆլիկին»:

Մբապեի բազուկին երևում են Անչելոտիի և Խաբի Ալոնսոյի ջնջված անունները... և ավելացված է երրորդը՝ հարցականներով. «Արբելոա՞»:


Սպորտը կրկին ներկա է ցուցահանդեսում՝ հիշեցնելով անցյալ տարվա «Վինիսիուսը՝ Ոսկե գնդակ» տիկնիկը, որն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց: Այս տարի, սակայն, քաղաքական գործիչները (Թրամփ, Աբալոս և այլն) նույնպես մեծ տեղ են զբաղեցնում ցուցահանդեսի թեմատիկայում: