Հոդվածներ

Footy Headlines. «Ռեալն» ու Adidas-ը հատուկ մարզաշապիկ են նախապատրաստել
18.02.2026
410 0

2027 թվականի մարտի 6-ին «Ռեալը» կտոնի իր 125-րդ տարեդարձը, և Footy Headlines-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբն ու Adidas-ը արդեն իսկ նախապատրաստել են հատուկ մարզաշապիկ։ 

Դիզայնը, որ ներկայացրել է Footy Headlines-ը, ամբողջովին սպիտակ է, իսկ  adidas-ի երեք գծերն ու լոգոն մոխրագույն են, ինչպես և գլխավոր հովանավոր Fly Emirates-ը։ Բացի այդ մարզաշապիկի վրա կա թիմի առաջին լոգոն։ 

Footy Headlines-ի ներկայացրած լուսանկարներում մոդելներ են ընտրվել Վինիսիուսը, Բելինգեմն ու Մբապեն։

Միևնույն ժամանակ նշվում է, որ սա լինելու է թիմի պահեստային մարզաշապիկը, իսկ հիմնական մարզաշապիկը սպիտակից բացի կրելու է նաև կանաչ և վարդագույն երանգներ։ 

Los Merengues, Realmadrid.am