Հոդվածներ

Վճռորոշ ամիս Արբելոայի և Սիմեոնեի համար
03.02.2026
791 0

Լրագրող Ռոբերտո Գոմեսը կարծում է, որ փետրվար ամիսը ճակատագրական է լինելու թե՛ Սիմեոնեի, թե՛ Արբելոայի համար:

Սիմեոնեի մասին. «Ատլետիկոյում» վիճակը խառն է։ Մարտի 1-ից թիմը նոր տերեր է ունենալու, ու դեռ պարզ չէ՝ նրանք կցանկանան պահել Սիմեոնեին, թե ոչ։ Բացի այդ, ակումբում դժգոհ են նրա վերջին պահվածքից ու տրանսֆերների համար սարքած «կռիվներից»։ «Բետիսի» ու «Բրյուգեի» դեմ խաղերը ցույց կտան՝ նա կմնա, թե կգնա։

Արբելոայի մասին. Արբելոայի գործերն ավելի վատ են։ Նա կորցրել է թիմի ու երկրպագուների վստահությունը, միայն Ֆլորենտինո Պերեսն է նրան դեռ պաշտպանում։ Եթե Չեմպիոնների լիգայում չհաղթի Մոուրինյոյի «Բենֆիկային» ու թիմը լավ ֆուտբոլ չխաղա, նա հաստատ կհեռանա։ Շատերը կարծում են, որ նա արդեն գիտի իր ճակատագիրն ու ամռանը կգնա Ամերիկա։