Transfermarkt-ի տվյալներով՝ Եվրոպայի թոփ առաջնություններում ամենաբարձր տարեկան աշխատավարձն (առանց բոնուսների և մինչև հարկերը) ստանում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը՝ 31,6 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն՝ 31,3 միլիոն եվրոյով։
Եռյակը եզրափակում է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը՝ 25 միլիոն եվրո աշխատավարձով, իսկ չորրորդ տեղում է «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը՝ նույնպես 25 միլիոն եվրո։
Թոփ-10-ում ընդգրկվել են նաև՝
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») — 24,1 մլն եվրո
Դավիդ Ալաբա («Ռեալ») — 22,5 մլն եվրո
Դուշան Վլահովիչ («Յուվենտուս») — 22,2 մլն եվրո
Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ») — 21,1 մլն եվրո
Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») — 21,1 մլն եվրո
Մանուել Նոյեր («Բավարիա») — 21 մլն եվրո։
Fanat, Realmadrid.am
Հայերեն