• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արբելոան 2 օր հանգիստ է տվել իր ֆուտբոլիստներին. Վինիսիուսը հանդիպել է Քարդաշյանին

Հոդվածներ

Արբելոան 2 օր հանգիստ է տվել իր ֆուտբոլիստներին. Վինիսիուսը հանդիպել է Քարդաշյանին
03.02.2026
560 0

Ալվարո Արբելոան իր սաներին երկու հավելյալ հանգստի օր է տրամադրել։ «Ռեալը» դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից, ինչի արդյունքում փետրվարի 8-ին կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղից առաջ բավական մեծ ժամանակ ունի պատրաստվելու համար։

Ֆուտբոլիստները վայելում են երկրօյա հանգիստը։ Էդեր Միլիտան, օրինակ, ուղևորվել է Շվեյցարիա։



Իսկ ահա Վինիսիուս Ջունիորը ուղևորվել է Փարիզ, որտեղ ներկա գտնվել Քիմ Քարդաշյանի բրենդի Nike-ի հետ համատեղ միջոցառմանը։ 





Քիմն ու Վինին դեռ վաղուց ճանաչում են միմյանց։ Բանն այն է, որ Քարդաշյանի որդին պաշտում է ֆուտբոլն, իսկ մայրը պարբերաբար նրան տանում է եվրոպական թոփ հանդիպումների։ Տղան մեկ անգամ հնարավորություն է ունեցել Վինիսիուսին ուղեկցել խաղադաշտ։



Los Merengues, Realmadrid.am