«Ատլետիկոյի», «Էսպանյոլի» և «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Ֆլորեսը նշել է, թե ինչն է խանգարում «Ռեալին» թիմային խաղում։
«Թիմը դեռևս հարձակվողական ֆուտբոլ չի խաղում։ Նրանք շատ են հույս դնում առանձին ֆուտբոլիստների վրա ՝ ինչպես Կուրտուայի կամ Մբապեի։
Բելինգեմի, Արդա Գյուլերի և Բրահիմ Դիասի նման հարձակվողական ոճի կիսապաշտպանների հետ նրանք ավելի լավ են խաղում։ Նրանք կարող են օգտագործել Մբապեի, Վինիսիուսի և Ռոդրիգոյի արագությունը որպես առավելություն։ Բայց քանի դեռ նրանք կսպասեն, որ Չուամենին, Կամավինգան կամ Վալվերդեն կատարեն առաջին փոխանցումը, նրանց մոտ կշարունակվեն խնդիրները գրոհներ կազմակերպելիս». նշել է Ֆլորեսը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն