Հոդվածներ

«Բենֆիկա» – «Ռեալ Մադրիդ»․ Փաստեր և վիճակագրություն
18.02.2026
386 0

Չեմպիոնների լիգայի անցումային փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»:

«Ռեալ Մադրիդը» իր պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ տարավ «Բենֆիկայի» դեմ արտագնա խաղում։

«Ռեալ Մադրիդը» առաջին անգամ անառիկ պահեց սեփական դարպասը «Բենֆիկայի» հետ խաղում։

«Ռեալ Մադրիդը» գոլ է խփել Արբելոայի գլխավորությամբ անցկացրած բոլոր 9 խաղերում (ընդհանուր՝ 23 գոլ) բոլոր մրցաշարերում: Սա թիմի լավագույն մեկնարկն է նոր գլխավոր մարզչի օրոք 2009/10 մրցաշրջանից ի վեր, երբ թիմը Պելեգրինիի օրոք գոլ էր խփել մեկնարկային 10 խաղերում անընդմեջ:

Վինիսիուսը դարձավ «Մադրիդի» պատմության 6-րդ լավագույն ռմբարկուն Չեմպիոնների Լիգայում/Եվրոպական չեմպիոնների գավաթում (31 գոլ): Այս ցուցակում նրանից բարձր են միայն Պուշկաշը (35), Դի Ստեֆանոն (49), Ռաուլը (66), Բենզեման (78) և Ռոնալդուն (105):

Կարվախալը տոնեց իր 300-րդ հաղթանակը «Մադրիդի» կազմում:

Բրահիմը տոնեց իր 100-րդ հաղթանակը «Մադրիդի» կազմում:

«Կաստիլիայի» կիսապաշտպան Պիտարչը նշեց իր նորամուտը «Մադրիդի» գլխավոր թիմի կազմում:

Մբապեն առաջին խաղակեսում 5 հարված կատարեց «Բենֆիկայի» դարպասին, սակայն չխփեց ոչ մի գոլ. սա ֆրանսիացու վատագույն արդյունքն է ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում՝ «Մալյորկայի» և «Յուվենտուսի» դեմ խաղերի հետ մեկտեղ: