«Ռեալում» հավատում են թիմի նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին։
18-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերին վնասվածք ստացավ ու բաց թողեց 4 հանդիպում, որից հետո Խաբի Ալոնսոն սկսեց ավելի քիչ վստահել արգենտիանցուն, սակայն Ալվարո Արբելոան նրան վերադարձրեց հիմնական կազմ։
As-ի տեղեկություններով, ակումբը գնահատում է նրան ու հավատում նրա աճին։ «Ռիվեր Փլեյթից» նրա տրանսֆերային իրավունքները 60 և ավելի եվրոյից դիմաց ձեռք բերելը հեռանկարային բնույթ է ունեցել։
Արբելոան և «Ռեալը» աջակցում են Ֆրանկոյին, իսկ ֆուտբոլիստը հույս ունի Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել ԱԱ 2026-ին։
Լա Լիգայում անցկացրած 14 խաղերում Մաստանտուոնոն խփել է մեկ գոլ ու ստացել չորս դեղին քարտ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն