• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • TEAMtalk.«Ռեալը» պատրաստ է լուրջ քայլերի գնալ Ռոդրիին ձեռք բերելու համար

Հոդվածներ

TEAMtalk.«Ռեալը» պատրաստ է լուրջ քայլերի գնալ Ռոդրիին ձեռք բերելու համար
08.02.2026
393 0

Մադրիդի «Ռեալը» մեծացրել է հետաքրքրվածություն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի նկատմամբ և պատրաստ է լուրջ քայլերի գնալ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ըստ աղբյուրի, «Արքայական» ակումբի ղեկավարությունն անհանգստացած է վերջին տարիներին թիմում առաջատարների բացակայության համար։ «Ռեալում» կարծում են, որ Ռոդրին հարմար թեկնածու է այդ դերի համար, ով ունակ կլինի կառավարել թիմն ու օգնել նրան պաշտպանությունում։

Ռոդրին առաջիկայում պատրաստվում է «Սիթիի» հետ քննարկել իր նոր պայմանագրի թեման, սակայն միևնույն ժամանակ նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ իր հարազատ քաղաք՝ Մադրիդ։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրին բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 18 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականին։

Los Merengues, Realmadrid.am