«Ռեալ Մադրիդը» կփորձի գրոհել «Մեստալյան» առանց Բելինգեմի, և առանց որակազրկված Վինիսիուսի։
Առաջին հաստատուն կորուստը՝ Վինիսիուս
Նա չի վերադառնա իր «զրոյական կետը»՝ այն մարզադաշտը, որն ամենաբարդն է եղել իր համար։ Այնտեղ, որտեղ նա հեռացվել էր դաշտից ռասիստական վիրավորանքներից հետո, և այնտեղ, որտեղ նա բարձրացրել էր բռունցքը գոլից հետո։ Այս անգամ նա չի լինի. «Ռայոյի» դեմ խաղում նա ստացավ իր հինգերորդ դեղին քարտը։ Վինիսիուսը կմնա Մադրիդում և կունենա 12 օր հանգիստ՝ գավաթից դուրս մնալու պատճառով։
Ջուդը «կոտրված» է
Բելինգեմը երկրորդ հաստատուն կորուստն է։ Կիրակի օրվա ամենավատ նորությունն էր։ 8-րդ րոպեին նա ուժեղ ցավ զգաց ձախ ազդրի հետին մկանում։ Նա անմիջապես հասկացավ, որ խաղն իր համար ավարտված է և հեռացավ դաշտից արցունքն աչքերին։ Հետազոտությունները հաստատեցին՝ մկանային պատռվածք։ Նա բաց կթողնի «Մեստալյան» և կբացակայի շուրջ մեկ ամիս։
Պաշտպանությունը՝ կազմաքանդված
Սրանց գումարվում են նաև այն խաղացողները, ովքեր խաղում են ցավով։ Ասենսիոն սահմանագծին է․ աջ ոլոքոսկրի ճաքը մեծ ցավեր է պատճառում, իսկ հանգստի հնարավորություն չկա։ Կարվախալը ծնկի վիրահատությունից հետո խաղացել է ընդամենը 29 րոպե, իսկ Տրենտը, Ռյուդիգերը և Մենդին թեև կլինեն հայտացուցակում, բայց դեռ չունեն անհրաժեշտ խաղային ռիթմը։
«Տարվա խաղը»
Իսկ առջևում «Մեստալյան» է, որտեղ վիճակագրությունը հուսադրող չէ․ վերջին 11 այցելություններից միայն 3 հաղթանակ։ Արբելոան զգուշացնում է․
«Սա «Ռեալ Մադրիդն» է, և մենք պետք է ավելին անենք, քան մյուսները։ Վստահ եմ՝ «Վալենսիան» մեր դեմ կխաղա իր «տարվա խաղը»։ Հաղթելու համար մենք պետք է հիանալի հանդիպում անցկացնենք»։
Հայերեն