• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արդա Գյուլերի նախկին ներկայացուցչի սկանդալային հայտարարությունները

Հոդվածներ

Արդա Գյուլերի նախկին ներկայացուցչի սկանդալային հայտարարությունները
12.02.2026
511 0

Սերհատ Պեկմեզչին՝ այն մարդը, ով պատասխանատու էր Արդա Գյուլերին «Ֆեներբախչե» տեղափոխելու համար, Թուրքիայում տված հարցազրույցում հանդես է եկել պայթյունավտանգ հայտարարություններով

Արդա Գյուլերի ֆուտբոլային մենթոր Սերհատ Պեկմեզչին «Sports Digitale»-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ թուրք ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» ենթարկվում է «մոբինգի» (աշխատավայրում հոգեբանական ահաբեկում)։

«Ճնշումը գալիս էր խաղացողներից։ Այնտեղ կա մի խումբ, որը չի կարողացել ընդունել Արդային։ Ցավոք, դրանք շատ բարձր էգո ունեցող ֆուտբոլիստներ են»․ Սերհատ Պեկմեզչի

«Չնայած «Ռեալ Մադրիդը» մեգաակումբ է, Արդա Գյուլերը ենթարկվում է մոբինգի։ Նա ինձ չի բողոքել, բայց ես գիտեի, որ դա տեղի կունենա։ Ես նրան ասել էի, որ համբերատար լինի»,- նշել է մարզիչը, ով Գյուլերի կողքին է եղել նրա կարիերայի առաջին տարիներին։

«Արդան սկսել է ընդվզել»

Պեկմեզչին չի վարանել մատնանշել մեղավորներին. «Այդ հալածանքը գալիս է խաղացողներից։ Կա մի խմբավորում, որը չի հաշտվում նրա ներկայության հետ»։ Նա նաև ավելացրել է. «Արդան շատ համբերատար է և գիտակից, բայց նույնիսկ նա է սկսել ընդվզել՝ մտածելով. «Ինչո՞ւ միշտ ես»»։

Կլոպի և Խաբի Ալոնսոյի մասին

Գյուլերի մենթորը պնդում է, որ Մադրիդի «Ռեալի» հանդերձարանի թունավոր մթնոլորտը խոչընդոտել է Յուրգեն Կլոպի նշանակմանը և արագացրել Խաբի Ալոնսոյի հեռացումը. «Կլոպն արդեն ասել էր, որ որոշ խաղացողներ պետք է հեռանան Մադրիդից, որպեսզի ինքը գա։ Ահա թե ինչու հեռացավ նաև Խաբի Ալոնսոն»։

«Ֆեներբախչեն ավելի մեծ ակումբ է, քան «Ռեալը»

Հարցազրույցի ընթացքում Պեկմեզչին նաև հայտարարել է, որ իր համար թուրքական ակումբն ավելի բարձր կարգավիճակ ունի. «Ես միշտ պնդել եմ, որ «Ֆեներբախչեն» չի զիջում «Ռեալին»։ Իրականում, ինձ համար այն ավելի մեծ ակումբ է։ Մենք ունենք բասկետբոլի թիմ, որը հաղթել է Չեմպիոնների լիգան, ունենք համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկներ»։