Ջանլուկա Պրեստիանին գրառում է կատարել այն բանից հետո, երբ ՈՒԵՖԱ-ն որոշում էր կայացրել որակազրկել նրան մեկ խաղով՝ Վինիսիուսի Ջունիորի հասցեին ռասիստական խոսքեր հնչեցնելու կասկածանքով։
«Նրանք կարող են տեսնել, թե ինչպես է մեկ ֆուտբոլիստ հարվածում մյուսին, երբ գնդակն այլ տեղում է, ու դրա համար չպատժել հարվածողին։ Իսկ ահա առանց ապացույցների պատժելը նրանց համար նորմալ է։ «Ռեալի» պարագայում նրանք դա նույնիսկ չեն էլ թաքցնում։ Սա խայտառակություն է». գրել է պորտուգալական ակումբի վինգերը։
Գրառումը կատարելուց քիչ անց ֆուտբոլիստը հեռացրել է այն X հարթակից։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն