Հոդվածներ

Մոուրինյո․ «Մենք արժանի հաղթանակ տարանք»
29.01.2026
423 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով պարտվեց «Բենֆիկային» և փլեյ–օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու համար կմասնակցի անցումային խաղերի։

Պորտուգալական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետխաղյա մեկնաբանությունները։

«Այսօր մենք արժանի հաղթանակ տարանք։ Մբապեն երկու վտանգավոր պահ ունեցավ մեր դարպասի մոտ և երկուսն էլ իրացրեց։ Ակնհայտ է, որ հաղթանակը «Մադրիդի» նկատմամբ անհավանական պատիվ է «Բենֆիկայի» համար։

Խաղից առաջ ես իմ սաներին ասացի, որ «Մադրիդի» ֆուտբոլիստները կամ կսպանեն ձեզ, կամ կխլեն ձեզնից գնդակը։ Եվ այսօր Կիլիանը բառացիորեն սպանեց մեզ։ Եթե դուք անթերի չլինեք «Մադրիդի» դեմ հանդիպումներում, դուք երբեք չեք հաղթի։

Տրուբինի գո՞լը։ Երբ խաղավերջում փոփոխություններ էի անում, կարծում էի, թե մենք արդեն հայտնվել ենք ՉԼ-ի անցումային խաղերում, բայց մի քանի վայրկյան անց ինձ ասացին, որ դա այդպես չէ։ Մեզ բախտը ժպտաց Անատոլիի՝ պատմական գոլի դրվագում։ Կարծում եմ՝ մենք արժանի հաղթանակ տարանք։

Ես չէի ցանկանում տոնել մեր հաղթանակը, բայց ֆուտբոլում նման պահերին դու մոռանում ես ամեն ինչի մասին։

Անցումային խաղերում կհանդիպենք «Մադրիդի՞», թե՞ «Ինտերի» հետ։ Ես շատ եմ սիրում այս երկու ակումբներն էլ։ Հաճելի է հանդիպել ընկերներիդ, ինչպես պատահեց այսօր։ Այս երկու թիմերն էլ ի վիճակի են հաղթել Չեմպիոնների Լիգան»։