Հոդվածներ

Բելինգեմ․ «Մրցակիցը մեզանից շատ ավելի լավն էր»
29.01.2026
388 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով պարտվեց «Բենֆիկային» և փլեյ–օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու համար կմասնակցի անցումային խաղերի

«Արքայական ակումբի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հետխաղյա հարցազրույցը

Բելինգեմ. «Այսօր «Բենֆիկան» էներգիայով լի էր խաղում և հիանալի էր գրոհում։ Մրցակիցը մեզնից շատ ավելի լավն էր և ավելի մոտիվացված։ «Բենֆիկան» մեզնից լավն էր բոլոր հիմնարար դրվագներում։

Մեր կազմում հանդես են գալիս բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են հրաշքներ գործել դաշտում։ Բայց եթե մենք չպահպանենք տարրական կանոնները, մեզ կպատժեն։

Այս ձևով պարտվելը սարսափելի է։ Իմ բառերն արդեն վերջանում են մեր կատարմամբ նման խաղերը նկարագրելու համար։ Վաղը մենք ստիպված կլինենք վերլուծել և քննարկել տեղի ունեցածը»։