Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ալավես» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
15.12.2025
563 0

Կիլիան Մբապեն 2014 թվականից ի վեր առաջին ֆուտբոլիստն է, որը Լա Լիգայի առաջին 17 տուրերում դարձել է 17+ գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ, վերջին 25 տարվա ընթացքում միայն հինգ ֆուտբոլիստի (բացի ֆրանսիացուց) է հաջողվել գրանցել այս նվաճումը՝ Էտո'Օ, Դ. Կոստա, Ֆալկաո, Մեսսի (3 անգամ) և Ռոնալդու (4 անգամ)։

Կիլիան Մբապեն խփեց իր 70-րդ գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում։

Վինիսիուսը այն ֆուտբոլիստն է, որը բոլոր մրցաշարերում ամենաշատ գոլային փոխանցումներն է կատարել Ռոդրիգոյին (11)։ Այս ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Մոդրիչը (5)։

Ռոդրիգոն ընդհատեց Պրիմերայում 27 խաղ տևած գոլազուրկ հանդիպումների շարքը։ Վերջին անգամ բրազիլացին Լա Լիգայում գոլ էր խփել «Լաս Պալմասի» դեմ խաղում (հունվարի 19-ին)։

Ռոդրիգոն խփեց իր 70-րդ գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում։

Վալդեպենյասը (19 տարեկան և 55 օրական) 21-րդ դարի երրորդ ամենաերիտասարդ պաշտպանն է, որը մեկնարկային կազմում նորամուտն է նշել «Ռեալ Մադրիդի» կազմում՝ Պրիմերայում։ Այս վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է Հակիմին (18 տարեկան և 331 օրական), առաջինը՝ Վարանը (18 տարեկան և 149 օրական)։

Կուրտուան «Ռեալ Մադրիդի» կազմում տոնեց իր 200-րդ հաղթանակը։

Անտոնիո Ռյուդիգերն անցկացրեց իր 100-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում՝ Լա Լիգայում։