«Լիվերպուլը» կապ է հաստատել «Ռեալի» նախկին մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ՝ քննարկելով իսպանացու նշանակման տարբերակը գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է AS-ը։ Աղբյուրի տվյալներով՝ նախնական բանակցությունները անցել են դրական մթնոլորտում։ Ալոնսոն հետաքրքրված է այդ հնարավորությամբ և կարող է վերադառնալ ակումբ, որի կազմում հանդես է եկել որպես ֆուտբոլիստ։
Նշվում է, որ ներկայումս «Լիվերպուլում» մանրակրկիտ վերլուծում են թիմի յուրաքանչյուր հանդիպում՝ գնահատելով մերսիսայդցիների գործող գլխավոր մարզիչ Առնե Սլոտի հետ աշխատանքի շարունակման հեռանկարները։
Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2025 թվականի ամռանը, սակայն արդեն 2026 թվականի սկզբին լքել է այդ պաշտոնը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն