Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը Five Eleven Capital հոլդինգի հետ համատեղ պատրաստվում է գնել «Սևիլիան»։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի միջև արդեն ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն, իսկ գործարքի արժեքը կկազմի 450 միլիոն եվրո։ Ռամոսը կարող է դառնալ «Սևիլիայի» սեփականատերը մինչև ամսվա վերջը․ ներկայումս նախկին ֆուտբոլիստը ուսումնասիրում է ակումբի ֆինանսական հաշվետվությունները։
39-ամյա Ռամոսը «Սևիլիայի» սան է և հենց այդ ակումբում է սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան։ 2005 թվականին իսպանացին տեղափոխվել է «Ռեալ», որի կազմում հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և չորս անգամ հաղթել Չեմպիոնների լիգան։ 2023–2024 թվականներին պաշտպանը կրկին հանդես է եկել «Սևիլիայի» կազմում, իսկ նրա վերջին ակումբը եղել է մեքսիկական «Մոնտերեյը», որը նա լքել է հունվարին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն