Հոդվածներ

Էնդրիկը «Լիոնի» պատմության լավագույն մեկնարկն է գրանցել
26.01.2026
371 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը «Լիոնի» պատմության լավագույն մեկնարկն է գրանցել՝ երեք խաղում դառնալով 4 գոլի հեղինակ (նաև 1 գոլային փոխանցում)։

19-ամյա հարձակվողը, որի իրավունքները պատկանում են «Արքայական ակումբին», գերազանցել է մադրիդյան գրանդի նախկին ֆուտբոլիստ Մարիանո Դիասի ցուցանիշը:

Իսպանացին 2017 թվականի օգոստոսին «Լիոնի» կազմում անցկացրած իր առաջին երեք հանդիպումներում խփել էր նույնքան գոլ։

Fanat, Realmadrid.am