«Ռեալի» նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է Վինիսիուս Ջունիորի հասցեին հնչող սուլոցների մասին։
«Մի շատ հայտնի մարդ ինձ ասել է.
-Այն ֆուտբոլիստը, որին «Բեռնաբեուն» չի սուլել, չի կարող մեծագույն համարվել։
2019-ին, երբ մենք պարտվեցինք «Այաքսին» 1։4 հաշվով, ես իմ հասցեին ևս սուլոցների լսեցի։ Կարելի է ասել, որ դա «Ռեալի» լավագույն կողմերից չէ։ Բայց միևնույն կողմից դա նշանակում է, որ թե ինչ է նշանակում լինել այդտեղ ու պայմանագիր կնքել այդ ակումբի հետ։
Երկրպագուներն ու լրագրողները հազվադեպ են քննադատում քիչ հայտնի ֆուտբոլիստներին։ Լավ է դա, թե վատ, բայց նրանք միշտ ընտրում են հնչեղ անուններ։ Երբ քեզ սուլում են խաղից առաջ, դա չի հեշտացնում այն, ինչ պետք է ակումբին և մնացած ամեն ինչը։ Ներկա իրավիճակն այդպիսին է։ Այն, իհարկե, լավագույնը չէ, բայց միակ ելքը լավ խաղն ու դրական արդյունքն են։ Մենք ևս անցել ենք այդ ամենի միջով». նշել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն