• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին կրկին ներկա է գտնվել «Ռեալի» խաղին ու երգել թիմի օրհներգը

Հոդվածներ

Անչելոտին կրկին ներկա է գտնվել «Ռեալի» խաղին ու երգել թիմի օրհներգը
21.01.2026
457 0

Կարլո Անչելոտին հերթական անգամ հայտնվել էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և այս անգամ որպես երկրպագու։ 

«Արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչը խաղին հետևել է կնոջ հետ։ Իսկ նախքան խաղի մեկնարկն ազդարարող սուլիչի ձայնը, տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Կարլոն երգում թիմի օրհներգը։




Խաղից հետո իտալացի մասնագետը լուսանկար է հրապարակել «Ռեալի» տիտղոսների հետ ու գրել. 

«Ինչպիսի հրաշալի ՉԼ-ի երեկո «Բեռնաբեուում»։ Շնորհակալություն «Ռեալի» բոլոր երկրպագուներին ջերմ ընդունելության համար։ Հաջողություն եմ մաղթում մրցաշրջանի մնացած հատվածում և Հալա՛ Մադրիդ։ 



Los Merengues, Realmadrid.am