Հոդվածներ

Կարերասը՝ Աշխարհի առաջնության նախնական ցուցակում
12.02.2026
530 0

Կուկուրելյայի վնասվածքը մտահոգում է ֆեդերացիային

Մարկ Կուկուրելյայի վնասվածքը լուրջ անհանգստություն է առաջացրել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայում (RFEF): «Չելսիի» եզրային պաշտպանը «Լիդս Յունայթեդի» դեմ վերջին խաղում ստիպված եղավ փոխարինվել ընդմիջմանը՝ մկանային խնդրի պատճառով: Ըստ AS-ի տեղեկությունների՝ բժիշկները կասկածում են, որ նա վնասել է ազդրի հետին մկանը:

Հինգշաբթի օը+րը «Կուկուն» կանցնի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), որը կորոշի վնասվածքի ճշգրիտ աստիճանը և ապաքինման ժամկետը: Այս անհաջողությունը դուռ է բացում Ալվարո Կարերասի առաջ, ով արդեն ընդգրկված էր վերջին երկու նախնական ցուցակներում՝ «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեի հետ միասին։

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն դեռ դեկտեմբերին զգուշացրել էր. «Դժբախտաբար, Աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում նորություններ կլինեն, քանի որ մրցաշրջանը ծանր է, և վնասվածքներն անխուսափելի են»։ Նա նշել էր, որ փոխարինողները կընտրվեն 40-50 խաղացողից բաղկացած նախնական ցուցակից։

Այս պահին ամենամեծ հնարավորությունն ունի հենց Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասը, ում մարզիչը ցանկանում է փորձարկել մարտի 27-ին Կատարում կայանալիք Արգենտինայի դեմ ընկերական խաղում։ Սա տեղի կունենա այն դեպքում, եթե Կուկուրելյայի վնասվածքը երկար տևի, ինչը շատ հավանական է՝ հաշվի առնելով մկանային այդ գոտու բարդությունը: