Հոդվածներ

Ռոդրիգո. «Սա իմ կյանքի վատագույն օրերից մեկն է»
03.03.2026
587 0

«Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսը գրառում է կատարել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նա խաչաձև կապանների վնասվածք է ստացել ու վերականգնվելու համար կպանաջվի մոտ 10 ամիս։

«Նույնիսկ չհասկանալով դա, ես ձեզ վստահում եմ։ 

Սա իմ կյանքի վատագույն օրերից մեկն է։ Չեք պատկերացնի, թե ինչքան շատ եմ վախեցել այս վնասվածքից։ Հնարավոր է, որ վերջին շրջանում կյանքը փոքր ինչ դաժան է իմ հանդեպ ու չգիտեմ, թե արդյոք արժանացել եմ դրան, բայց ինչից կարող եմ բողոքել։ Որքան հրաշալի պահեր եմ ապրել, որոնք նույնպես չեմ վաստակել։

Իմ կյանքում, իմ կարիերայում տեղի է ունեցել մի բան, որը մի քանի ամիս ինձ թույլ չի տա զբաղվել իմ սիրելի գործով։ Ինձ համար այս մրցաշրջանն ավարտված է ու ես չեմ կարողանա մասնակցել նաև աշխարհի առաջնությանը։ Մրցաշար, որի մասին ես միշտ երազել եմ, ու որն ինձ համար կարևոր նշանակություն ունի։ Այն, ինչ կարող եմ ես անել, ուժեղ լինելն է։ Դա նորություն չէ ինձ համար։

Շնորհակալ եմ բոլոր աղոթքների, նամակների ու սիրո համար։ Դուք շատ կարևոր եք ինձ համար։ Չնայած այս բարդ ժամանակահատվածին, ես խոստանում եմ կանգ չառնել ձեռք բերածով։ Ես հավատում եմ, որ դեռ աներևակայելի պահեր եմ ունենալու, և ուրախություն եմ պատճառելու նրանց, ովքեր ինձ հավատում են։ Մինչ նոր հանդիպում։ Աստված ինչպես միշտ ամեն բան կառավարում է». գրել է Ռոդրիգոն։

Los Merengues, Realmadrid.am