Հոդվածներ

Ռոդրիգոյի համար մրցաշրջանն ավարտված է
03.03.2026
615 0

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց Ռոդրիգոյի վնասվածքը։

Բրազիլացին խաչաձև կապանների վնասվածք է ստացել ու նրա համար այս մրցաշրջանն արդեն ավարտված է։ 

Ռոդրիգոն վնասվածք է ստացել «Խետաֆեի» դեմ խաղի երկրորդ կեսում։ Չնայած դրան, նա կարողացավ խաղալ մինչ եզրափակիչ սուլիչը։

Հիշեցնենք, որ Ռոդրիգոն չի կարողանա մասնակցել նաև 2026 թվականի ամռանը կայանալիք Աշխարհի առաջնությանը։

Los Merengues, Realmadrid.am