Հոդվածներ

Էնդրիկը՝ փառքի բացասական կողմի մասին
22.02.2026
312 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը, որը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում», խոսել է այն դժվարությունների մասին, որոնք կապված են վաղ հասակում հայտնի դառնալու հետ մադրիդյան գրանդ տեղափոխվելուց հետո։

«Դա բարդ է։ Շատ բարդ… Երիտասարդները, որոնք կարծում են, թե փառքը միայն դրական կողմեր ունի, սխալվում են։ Ինձ համար դա գոյություն ունեցող ամենավատ բաներից մեկն է, որովհետև դու այլևս անձնական կյանք չունես։ Հույս ունեմ, որ մի օր կկարողանամ հանգիստ վայելել կյանքը»,- Էնդրիկի խոսքն է փոխանցում AS-ը։

Ավելի վաղ բրազիլացին ճանաչվել էր Լիգա 1-ի հունվարի լավագույն ֆուտբոլիստ։ «Լիոնի» կազմում անցկացրած վեց հանդիպումներում նա խփել է հինգ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ 

Fanat, Realmadrid.am