Հոդվածներ

Կազմակերպում՝ առանց «կազմակերպիչի»
20.02.2026
623 0

«Ռեալ Մադրիդը» ապացուցեց, որ կարող է կրել խաղի ծանրությունը հենց այն խաղացողներով, որոնք ունի կազմում։ Չուամենին փայլում է առանց գնդակի, իսկ խաղի կազմակերպման գործը կիսում է Վալվերդեի, Կամավինգայի և Գյուլերի հետ

«Ռեալ Մադրիդը» ապացուցեց, որ կարող է կրել խաղի ծանրությունը հենց այն խաղացողներով, որոնք ունի կազմում։ Չուամենին փայլում է առանց գնդակի, իսկ խաղի կազմակերպման գործը կիսում է Վալվերդեի, Կամավինգայի և Գյուլերի հետ։

«Ռեալի» խաղի բարելավումը հաստատված է։ Թեև Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում կայացած խաղի առաջին 30 րոպեներին թիմը տատանվում էր, սակայն ի վերջո գտավ իր ճանապարհը՝ հաղթելով «Բենֆիկային» 1:0 հաշվով։ Բացի Վինիսիուսի խփած գոլից, «սերուցքայինները» վիճակագրորեն էլ էին գերազանցում մրցակցին (16 հարված՝ 10-ի դիմաց)։

Խաղից առաջ Կամավինգային հարցրել էին՝ արդյո՞ք «Մադրիդին» պետք է դասական «կազմակերպիչ» (ինչպիսին Տոնի Կրոսն էր), ով խաղի ընթացքում կատարում է մոտ 100 փոխանցում։ Ֆրանսիացին կատակել էր, ապա պատասխանել. «Կարծում եմ՝ ոչ։ Մենք ունենք այդպիսի որակներով խաղացողներ։ Ես ինքս էլ գիտակցում եմ, որ կարող եմ լինել այդ կազմակերպիչը և հիմա դա անում եմ շատ ավելի լավ»։

Կազմակերպումը որպես թիմային աշխատանք

Լիսաբոնում տեսանք, որ մեկ հոգու փոխարեն ամբողջ կիսապաշտպանությունն է կատարում այդ աշխատանքը։ «Մադրիդը» կատարեց 620 փոխանցում (ամենաշատը այս մրցաշրջանում), որոնցից 89%-ը՝ դիպուկ։ Դա բոլորի ներդրումն էր.

Վալվերդե. 70 փոխանցում

Չուամենի. 54 փոխանցում

Կամավինգա. 50 փոխանցում

Գյուլեր. 46 փոխանցում

Պաշտպանությունը նույնպես հետ չմնաց. Հաուսենը կատարեց 99 փոխանցում, Կարերասը՝ 70, Տրենտը՝ 63 և Ռյուդիգերը՝ 64։

Չուամենի. Խաղի լավագույնը (MVP)

Օրելյեն Չուամենին անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը, հատկապես պաշտպանական գոտում.

3-ից 3 հաղթած սահանկումներ (tackles)

4 կտրված փոխանցում (interceptions)

5-ից 5 հաղթած օդային պայքարներ

85% դիպուկ փոխանցումներ

Բելինգեմ. Պակասող օղակը

Մինչ Չուամենին և Կամավինգան (96% դիպուկ փոխանցումներով) տիրում էին կենտրոնին, իսկ Գյուլերը վտանգ էր ստեղծում առջևում, թիմը դեռ սպասում է Ջուդ Բելինգեմի վերադարձին, ով կլինի վերջնական «ակորդը» այս հզորացող կազմում։