Միևնույն ժամանակ, Միլիտաոն, Բելինգեմը և Ռոդրիգոն շարունակում են իրենց վերականգնումը, և երեքն էլ բաց կթողնեն հաջորդ հանդիպումը, որը կայանալու է այս շաբաթ օրը «Օսասունայի» դեմ՝ «Էլ Սադար» մարզադաշտում։
Բրազիլացի Ռոդրիգոն միակն էր, ով հույս ուներ ժամանակին ապաքինվել. նրա բացակայությունը գնահատվում էր մոտ 10 օր՝ աջ ոտքի ջլի խնդրի պատճառով, որի մասին հաղորդվել էր ամսի 6-ին։ Անցել է արդեն 13 օր, սակայն հարձակվողի վիճակը թույլ չի տա նրան մասնակցել առաջիկա խաղին, որտեղ «սերուցքայինները» պետք է պաշտպանեն իրենց առաջատարի դիրքը Լա լիգայում
Ըստ ակումբի տեղեկատվության՝ «Բենֆիկայի» դեմ հանդիպման մեկնարկային կազմի խաղացողները կատարել են հատուկ թեթև մարզումներ, իսկ թիմի մնացած անդամները անցել են գնդակի տիրապետման և արագության վարժություններ, որից հետո անցկացրել են մի քանի կարճ խաղեր։
Հայերեն