Հոդվածներ

Արբելոան՝ «Բենֆիկայի» դեմ խաղի մասին. «Մեր նպատակը վրեժը չէ»
16.02.2026
480 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է «Բենֆիկայի» դեմ սպասվող դիմակայության մասին։ 

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 17-ին Լիսաբոնում։ 

«Բենֆիկան» տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի ու նրանց տրամադրվածությունը նման է լինելու նրան, ինչ տեսանք 3 շաբաթ առաջ։ Նրանք ունեն առաջատար, ով տոն է հաղորդում, թելադրում է, թե ինչպես խաղան ու պայքարեն։ Այս տեսանկյունից մի քանի մանրուքներ կան, բայց մեզ սպասվում է մրցակցային ու բարդ հանդիպում, ու մենք պետք է պատրաստ լինենք դրան։

Մենք միշտ մտածում ենք հաղթանակի մասին։ Մեր նպատակը ոչ թե վրեժն է ու «Բենֆիկային» պայքարից դուրս թողնելը, այլ ՉԼ-ն հաղթելը». նշել է իսպանացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am