«Ռեալում» ընդունել են կազմի պլանավորման հարցում գործած սխալները։ Այս մասին El Larguero հաղորդման շրջանակում նշել է լրագրող Անտոն Մեանան։
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ մի քանի տարի առաջ նախատեսված ծրագիրը, որը միտված էր կիսապաշտպանությանը վերակառուցմանը, չի աշխատել։ Թիմին չի հաջողվել ճիշտ փոխարինել Կազեմիրոյին, Կրոսին և Մոդրիչին։
«Սա առաջին անգամն է, երբ ես շփվում եմ ակումբի ներսում աշխատող լուրջ մարդկանց հետ և լսում, որ սերնդափոխությունը սխալ է կատարվել». հայտնել է Անտոն Մեանան։
Նրա խոսքերով, ամռանը «Ռեալը» մեծ ներդրումներ է պատրաստում կատարել տրանսֆերային շուկայում, մասնավորապես ՝ կիսապաշտպանությունը ուժեղացնելու գործում։ Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ հենց այդ դիրքում է թիմի հիմնական խնդիրները։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն