• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պահեստային մրցավարին «ծաղրածու» անվանած Մբապեի վերաբերյալ որոշում է կայացվել

Հոդվածներ

Պահեստային մրցավարին «ծաղրածու» անվանած Մբապեի վերաբերյալ որոշում է կայացվել
12.02.2026
914 0

«Վալենսիայի» դեմ խաղում պահեստային մրցավարին «ծաղրածու» անվանած Կիլիան Մբապեին չեն պատժի․ «Ռեալի» հարձակվողի խոսքերը չեն ներառվել մրցավարի հաշվետվությունում, հայտնում է L’Equipe-ը։

Առաջին խաղակեսի ավարտից քիչ առաջ գլխավոր մրցավար Խավիեր Ալբերոլա Ռոխասը ֆրանսիացի հարձակվողի մոտ ֆիքսել էր խաղից դուրս վիճակ։ Մբապեն դիմել էր չորրորդ մրցավար Դավիդ Կամբրոներո Գոնսալեսին՝ խնդրելով բացատրել որոշումը։ Մրցավարը նշել էր, որ պատրաստ է քննարկել դրվագը հանդերձարան տանող ճանապարհին, սակայն երկրորդ խաղակեսից առաջ չէր արձագանքել Մբապեի կրկնակի դիմումին, ինչից հետո ֆրանսիացին նրան անվանել էր «ծաղրածու»։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, Մբապեի այդ խոսքերը չեն ընդգրկվել խաղից հետո ներկայացված մրցավարական հաշվետվությունում, ուստի լիգայի կարգապահական կոմիտեն չի պատժի ֆուտբոլիստին։ Նշվում է նաև, որ Մադրիդում ըմբռնումով են մոտենում խաղացողի պահվածքին։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» հաղթել էր 2:0:

Fanat, Realmadrid.am