Հոդվածներ

ԱՊԼ-ի թոփ ակումբը բանակցություններ է սկսել «Ռեալի» հետ
12.02.2026
720 0

Լոնդոնի «Տոտենհեմը» նախաձեռնել է գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերը իրականացնելու գործընթաց, որը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Անգլիական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Տոտենհեմը» հույս ունի համոզել Ռյուդիգերին չստորագրել նոր պայմանագիր «Ռեալի» հետ։ Ավելի վաղ պաշտպանը համաձայնել էր զգալիորեն կրճատել իր աշխատավարձը՝ «Սերուցքայինների» կազմում մնալու համար։

Ռյուդիգերը դեռ չի շտապում վերջնական որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ, սակայն նա արտահայտում է կրկին Անգլիայում խաղալու ցանկություն։ Նրա հետ պայմանագիր կնքելու համար պայքարում են նաև «Վեստ Հեմը» և «Քրիսթալ Փելասը»։

Բացի այդ, պաշտպանը հնարավորություն ունի շարունակել կարիերան Սաուդյան Արաբիայում, որտեղ նրան սպասում են խոշոր ֆինանսական առաջարկներ։ Ռյուդիգերի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է այս ամռանը։

Fanat, Realmadrid.am