Հոդվածներ

Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքը` ՈՒԵՖԱ-ի և «Ռեալի» հաշտեցման մասին
12.02.2026
640 0

ՈՒԵՖԱ-ի և «Ռեալի» հաշտեցման մասին ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքը․

«Նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրաշալի մարդ է, քանի որ նա օգնել է «Ռեալին» հասնել եվրոպական ֆուտբոլի համար լավագույն արդյունքներին։ Շատ շնորհակալ եմ ձեզ և բարձր եմ գնահատում ինձ ցուցաբերված վստահությունը։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Չելսիին», հատկապես Բեհդադ Էգբալիին, որը ինձ հետ էր բանակցությունների հենց սկզբից։

Նախագահ Ժոան Լապորտան ցուցաբերել է մեծ խիզախություն և առաջնորդական բարձր հատկանիշներ․ նա նույնպես արժանի է մեծ գնահատանքի։ Երկխոսությունը հաղթեց տարաձայնություններին։

Վաղուց հավատում էի խաղաղ գործընթացին, սակայն  չգիտեինք՝ կհաջողվի՞ արդյոք համաձայնության գալ։

Բանակցություններ էինք վարում՝ չնայած  տարաձայնություններին, սակայն միշտ՝ համաձայնության հասնելու ցանկությամբ, մշտապես մտածելով կոլեկտիվ շահերի մասին և գտնելով ընդհանուր եզրեր»,- Նասեր Ալ-Խելաիֆի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռեալն» ու ՈՒԵՖԱ-ն հաշտվել են։

Fanat, Realmadrid.am