Հոդվածներ

As. Կարվախալը ուղևորվել է Լոնդոն, որպեսզի հետազոտի ծունկը
10.02.2026
308 0

«Ռեալի» ավագ Դանի Կարվախալը նախորդ շաբաթ ուղևորվել է Լոնդոն, որտեղ մասնագիտացված կլինիկայում հետազոտել է ծունկը։ Այս մասին հայտնում է իսպանական As պարբերականը։

Նախորդ տարի Դանին խաչաձև կապանների վնասվածք էր ստացել ու երկար ժամանակ բաց թողել։ Հոկտեմբերից սկսած նա կրկին ստիպված էր դադարել խաղալ, քանի որ ծնկի հատվածում կրկին ցավեր ուներ։ 

Սակայն այժմ «Ռեալի» բժշկական անձնակազմին տրամադրված գրության մեջ նշվում է, որ ավագը լիովին պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն։ 

Կարվախալը Լոնդոն է ուղևորվել Անտոնիո Ռյուդիգերի հետ, ով ծանոթ է եղել կլինիկային դեռ «Չելսիում» հանդես գալու տարիներիս։ Լուրջ խնդիրներ չեն արձանագրվել, ուստի Դանին պատրաստ է խաղալ։ 

Los Merengues, Realmadrid.am