Հոդվածներ

Միլիտաոն վերադարձել է գնդակի հետ աշխատանքին
18.02.2026
517 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն վերադարձել է գնդակի հետ աշխատանքին, հաղորդում է Marca-ն։

Բրազիլացին չէր խաղում դեկտեմբերի սկզբից վնասվածքի պատճառով։

Ֆուտբոլիստը ազդրի երկգլխանի մկանային վնասվածք էր ստացել Լա Լիգայի շրջանակում «Սելտայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ դեկտեմբերի 7-ին (0:2), որը ուղեկցվել էր ջլի ախտահարմամբ։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլիտաոյի վերականգնումը կարող է տևել մինչև չորս ամիս։

Fanat, Realmadrid.am