• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արբելոա․ «Եթե կա մեկը, որը կարող է գերազանցել Ռոնալդուին, նա Մբապեն է»

Հոդվածներ

Արբելոա․ «Եթե կա մեկը, որը կարող է գերազանցել Ռոնալդուին, նա Մբապեն է»
09.02.2026
359 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հարձակվող Կիլիան Մբապեին անվանել է լավագույնն աշխարհում և նշել, որ ֆրանսիացին կարող է գերազանցել «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

-Ի՞նչ է ձեզ համար, որպես «Ռեալի» մարզիչ,  տրամադրության տակ ունենալ Մբապեին, և կարո՞ղ է նա գերազանցել Ռոնալդուին։

-Դա մեծ հաջողություն է, քանի որ հենց հիմա նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և դա ապացուցում է օրեցօր՝ խաղից խաղ։ Ինչպես արդեն ասել եմ, Կրիշտիանուի նվաճումները թվում էին ինչ-որ երկրայինից դուրս, անհասանելի բան, որին ոչ ոք չէր կարող հասնել։ Մբապեի առջև դեռ երկար ճանապարհ կա, քանի որ Կրիշտիանուն այստեղ խաղացել է երկար տարիներ, սակայն Կիլիանն ունի բոլոր պայմանները նրա հետքերով գնալու համար, և դեռ հայտնի չէ՝ կկարողանա՞ արդյոք գերազանցել նրան։ Բայց եթե որևէ մեկը կարող է դա անել, ապա դա Մբապեն է»,- Արբելոայի խոսքերը մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ խփելով 38 գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Ֆրանսիացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2024 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

Fanat, Realmadrid.am