• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնայի» նախագահը բացատրել է՝ ինչու են որոշել դուրս գալ Սուպերլիգայի նախագծից

Հոդվածներ

«Բարսելոնայի» նախագահը բացատրել է՝ ինչու են որոշել դուրս գալ Սուպերլիգայի նախագծից
09.02.2026
312 0

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացատրել է, թե ինչու կատալոնական ակումբը որոշում կայացրեց դուրս գալ Սուպերլիգայի նախագծից։ 

«Սա նախագիծ էր, որը հնարավոր չէր իրականացնել։ Միայն ծախսեր՝ առանց որևէ առավելության։ Անհարմար էինք զգում, քանի որ «Ռեալի» հետ հարաբերությունները լավագույնը չէին։ Մենք վերադարձանք եվրոպական ընտանիք։ Պաշտոնապես հայտարարեցինք Սուպերլիգայից դուրս գալու մասին։ Կարգավորել ենք հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ։ Մեր և Չեֆերինի միջև ամեն ինչ լավ է։ Մենք կվերադառնանք բոլոր կազմակերպություններ՝ եվրոպական ֆուտբոլի կայուն զարգացման նպատակով»,— Լապորտայի խոսքերը փոխանցում է իսպանական AS-ը։

Հիշեցնենք, որ եվրոպական նոր  ֆուտբոլային մրցաշարի ստեղծման մասին հայտարարվել էր 2021 թվականին, իսկ «Բարսելոնան» հանդես էր եկել որպես Սուպերլիգայի 12 հիմնադիրներից մեկը։

Fanat, Realmadrid.am