«Ռեալի» հարձակվող Էնդրիկն, ով այժմ վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Լիոնի» կազմում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Լիգա 1-ի 19-րդ տուրի շրջանակում կայացած «Մեցի» դեմ խաղում 19-ամյա բրազիլացին բացել է հաշիվը 11-րդ րոպեին։ Առաջին կեսին ավելացված 1-ին րոպեին Էնդրիկը դարձել է դուբլի հեղինակ, իսկ երրորդ գոլը 87-րդ րոպեին խփել է 11 մետրանոց հարվածով։
Ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 3 խաղերում Էնդրիկը դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն