• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մատեո Մորետո. «Ռեալը» կրկին հետաքրքրված է «Լիվերպուլի» պաշտպանի ծառայություններով

Հոդվածներ

Մատեո Մորետո. «Ռեալը» կրկին հետաքրքրված է «Լիվերպուլի» պաշտպանի ծառայություններով
07.02.2026
576 0

«Ռեալը» կրկին սկսել է հետաքրքրվածություն ցուցաբերել «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեի նկատմամբ, որը՝ անգլիական ակումբի հետ նոր պայմանագիր չկնքելու դեպքում ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ 

Radio MARCA-ի եթերում լրագրող Մատեո Մորետոն նշել է, որ ամռանը «Ռեալը» մեկից ավելի պաշտպաններ է ձեռք բերելու, քանի որ Անտոնիո Ռյուդիգերն ու Դավիդ Ալաբան մեծ հավանականությամբ կհեռանան թիմից։ Գերմանացին շանսեր ունի թիմում մնալու համար, սակայն դա կախված է լինելու նրա մարզավիճակից։

«Ռեալն» ավելի վաղ հետաքրքրություն ցուցաբերել էր Կոնատեի նկատմամբ, սակայն ֆուտբոլիստի ֆինանսական պահանջներն ու նրա խաղամակարդակը ըստ «Ռեալի» անհամատեղելի են եղել։ Այժմ իրավիճակը փոխվել է, ու ֆրանսիացին մադրիդյան ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկն է լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Los Merengues, Realmadrid.am