Հոդվածներ

«Ռեալը» տրանսֆեր է արգելափակել
03.02.2026
751 0

Մադրիդի «Ռեալը» թույլ չի տվել պաշտպան Ֆրան Գարսիային վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Բորնմութ»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Իսպանացի ֆուտբոլիստն անգլիական ակումբում խաղալու հնարավորությունը դիտարկում էր որպես խաղաժամանակի ավելացման շանս, որը նրան չի բավականացնում «Ռեալում»։ Մասնավոր զրույցներում Գարսիան վստահություն էր հայտնել, որ իր տեղափոխությունը Պրեմիեր լիգայի ակումբ հնարավոր է, սակայն մադրիդյան ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չթողնել խաղացողին։

Տրանսֆերից հրաժարվելուց հետո 26-ամյա պաշտպանը շաբաթ օրը խնդրել է անհատական մարզում, սակայն ակումբը մերժել է նրա խնդրանքը։ Գարսիան թիմի հետ անցկացրել է մարզման առաջին 15 րոպեն՝ որը բաց էր լրատվամիջոցների համար, ապա շարունակել է մարզվել ինքնուրույն։ Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտպանը տրանսֆերի փորձերից առաջ շփվել է մարզիչ Ալվարո Արբելոայի հետ։ «Ռեալի» դիրքորոշումն այն է, որ հունվարին չթողնել խաղացողներին՝ բացառությամբ հարձակվող Էնդրիկի։

Գարսիայի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Ամռանը նա կրկին հույս ունի գտնել ակումբ, որտեղ իրեն ավելի շատ խաղաժամանակ կտրամադրեն։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը Լա Լիգայում մասնակցել է 7 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Fanat, Realmadrid.am