«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ձեռք բերել Պեդրիի տրանսֆերային իրավունքներն ու կրկնել 2000 թվականին Ֆիգուին ձեռք բերելու սցենարը։
Այդ ամենի մասին առաջինը իր յութուբյան ալիքում խոսել է լրագրող Սիրո Լոպեսը, որը համագործակցում է COPE-ի և կատալոնական Diario Sport պարբերականի հետ։
Այս լուրը նաև հաստատել է ElDesmarque-ի լրագրող Ռոբերտո Գոմեսը։
Ըստ նրա այստեղ խոսքը գնում է ոչ միայն թիմի կազմն ուժեղացնելու, այլ «Բարսելոնայից» առաջատարին խլելու մասին։
Հավելենք, որ Պեդրիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչ 2030 թվականը։ Նրա հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն