Հոդվածներ

Սաուդիան Արաբիայում չեն մոռացել Վինիսիուսին
07.02.2026
402 0

«Ալ-Հիլալի» գլխավոր տնօրեն Էստեվե Կալսադան խոսել է Վինիսիուսին ձեռք բերելու հավանականության մասին։ 

«Մեր կողմից որևէ բանակցություններ չկան, սակայն Սաուդիան լիգայի գլխավոր տնօրենի խոսքերով, նա կփորձի ձեռք բերել Վինիսիուսին, եթե վերջինս հասանելի լինի». նշել է Կալսադան։

Բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 8 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am