Այժմ, Արբելոայի օրոք, այս երեքի կյանքը լիովին փոխվել է։ Սակայն նոր մարզչի «անվտանգության ցանցը» տարածվում է ևս երկու կարևորագույն անունների վրա՝ Մբապե և Կուրտուա։ Ամեն ինչ սկսվում և ավարտվում է նրանցով։
Արբելոայի հնգյակը
Վինիսիուսը, Բելինգեմը, Վալվերդեն, Կուրտուան և Մբապեն Արբելոայի «անձեռնմխելիներն» են։ Եթե հաշվի չառնենք «Ալբասետեի» դեմ խաղը, որը համընկավ մարզչի նոր նշանակման հետ, այս հինգն այն միակ ֆուտբոլիստներն են, ովքեր խաղացել են բոլոր հնարավոր րոպեները։ Նրանք միշտ եղել են մեկնարկային կազմում և երբեք չեն փոխարինվել։ Նույնիսկ Բելինգեմը, ով «Ռայոյի» դեմ խաղում վնասվածք ստացավ 10-րդ րոպեին, մինչ այդ պահը խաղացել էր իր բոլոր հնարավոր րոպեները։
Այս առիթով Արբելոան եղել է կտրուկ.
«Ես միշտ ցանկանում եմ դաշտում ունենալ լավագույններին։ Իմ կարծիքով, որքան շատ նրանք լինեն թիմի տրամադրության տակ, այնքան լավ։ Նրանք ունակ են փոխել խաղի ընթացքը ցանկացած րոպեի։ «Մադրիդի» երկրպագուները ցանկանում են տեսնել իրենց լավագույն խաղացողներին միշտ հասանելի։ Այս հինգը աշխարհի լավագույն 10 ֆուտբոլիստների թվում են»։
Մտածված պլան
Արբելոան հենց առաջին րոպեից հատուկ վերաբերմունք է ցուցաբերել այն աստղերին, որոնց հետ Խաբի Ալոնսոն չկարողացավ լեզու գտնել։ Նա իր գործողությունները (բոլոր րոպեները տրամադրելը) ուղեկցում է ջերմ խոսքերով։ «Ես ուզում եմ, որ Վինիսիուսը պարի և վայելի խաղը», – ասել էր նա պաշտոնը ստանձնելիս։ Մադրիդը հիմա փորձում է արագ գտնել Վինիին դաշտում և նրան առավելություն տալ։ Բրազիլացին արդեն պատասխանել է 2 գոլով և 3 գոլային փոխանցմամբ՝ 6 խաղում։
Խաբի Ալոնսոն նույնպես հասկանում էր, որ առանց երջանիկ Վինիսիուսի հաջողության հասնել հնարավոր չէ, բայց նրա համար արդեն ուշ էր։
«Հե՜յ, Ջուդ»
Բելինգեմը Արբելոայի համար ունի նույն կարգավիճակը, ինչ Վինիսիուսն ու Մբապեն։
«Ջուդն ինձ համար անակնկալ չէր։ Առաջին իսկ օրվանից տեսել եմ բացառիկ որակի խաղացողի։ Նա ուզում է լինել առաջնորդ, օրինակ ծառայել մյուսներին։ Նա այնքան շատ է վազում, որ մի օր մարզման ժամանակ ստիպված եղա ասել՝ «Դադարի՛ր վազել»։ Նա շատ երիտասարդ է, բայց փորձառու և լինելու է այս «Մադրիդի» հիմնաքարը ապագայում»։
Հայերեն