• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսի ուղղությամբ բանան նետած երկրպագուին շատ խիստ պատիժ է սպառնում

Հոդվածներ

Վինիսիուսի ուղղությամբ բանան նետած երկրպագուին շատ խիստ պատիժ է սպառնում
05.02.2026
335 0

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի՝ «Ալբասետե» – «Ռեալ» (3:2) հանդիպման ժամանակ, տանտերերի երրորդ գոլի տոնակատարության ընթացքում մի երկրպագու տրիբունայից բանանի կեղև էր նետել Վինիսիուս Ժունիորի ուղղությամբ։ Այն չէր դիպել խաղացողին, և որոշ ժամանակ անց կեղևը հեռացվել է խաղադաշտից։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր խախտողի ինքնությունը, իսկ նրա գործողությունները գնահատվել են որպես ռասիզմի ակնհայտ դրսևորում։

Marca-ի հաղորդմամբ՝ սպորտում բռնության, ռասիզմի, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի պետական հանձնաժողովը երկրպագուի գործողությունները համարում է լուրջ խախտում։ 

Հանձնաժողովի նիստում առաջարկվել է խախտողին տուգանել 5000 եվրոյով և մեկ տարվա ընթացքում արգելել նրա մուտքը մարզական միջոցառումների։

Fanat, Realmadrid.am