Հոդվածներ

«Ռեալի»՝ հունվարի լավագույն ֆուտբոլիստը
05.02.2026
219 0

«Ռեալում» ամփոփել են հունվարի արդյունքները և թիմի լավագույն խաղացող են ճանաչել Կիլիան Մբապեին։ Նախորդ ամսվա ընթացքում հարձակվողն անցկացրել է հինգ հանդիպում և ութ անգամ գրավել մրցակիցների դարպասը։

Քվեարկության ընթացքում ֆրանսիացին առաջ է անցել Ֆեդերիկո Վալվերդեից, Արդա Գյուլերից, Տիբո Կուրտուայից և Վինիսիուս Ժունիորից։ Մբապեն «Ռեալին» միացել է անցած ամռանը։ 

Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն իր ակտիվում ունի 37 գոլ և հինգ գոլային փոխանցում՝ 30 խաղում։

Fanat, Realmadrid.am