• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լոպետեգիի արցունքներից մինչև Զիդանի «բարդ դրությունը», Խաբիի «ռոքնռոլը» և Արբելոայի զսպվածությունը

Հոդվածներ

Լոպետեգիի արցունքներից մինչև Զիդանի «բարդ դրությունը», Խաբիի «ռոքնռոլը» և Արբելոայի զսպվածությունը
14.01.2026
820 0

Ֆլորենտինո Պերեսի պաշտոնավարման երկրորդ փուլում՝ 2009 թվականից ի վեր, մարզիչների շնորհանդեսներում արվել են հյութեղ հայտարարություններ, սակայն դրանցից քչերն են իրականացել

Մի առանձնահատուկ օր․ «Ռեալ Մադրիդի» մարզչի առաջին օրվա արարողակարգը տեղ է թողնում զգացողությունների և զգացմունքների հավաքածուի համար։ Այն պահից, երբ 2009-ից սկսած Ֆլորենտինո Պերեսի երկրորդ փուլում ժամանեց Պելեգրինին, դրանից հետո ամեն մեկը մի բանով աչքի է ընկել։

Կան այնպիսիք, ովքեր լաց եղան, և կան այնպիսիք, ովքեր չորս ամիս էլ չձգեցին։ Արբելոան իր ելույթում կենտրոնացավ Մոուրինյոյի և Վինիսիուսի վրա։ Այսպիսին էին մյուս շնորհանդեսները։

Պելեգրինիի ցանկությունը

2009 թվականին, իր երկրորդ դարաշրջանում, Ֆլորենտինո Պերեսը վարձեց չիլիացի Մանուել Պելեգրինիին՝ սանձահարելու մի կազմ, որին միացան, ի թիվս այլոց, Կրիշտիանու Ռոնալդուն, Կական, Բենզեման և Խաբի Ալոնսոն։ Իր շնորհանդեսի օրը Պելեգրինին զգում էր «հուզմունք և հպարտություն։ Սա երազանք է»։ Նրա հաջորդ կարգախոսը չիրականացավ. «Այն թիմերը, որոնք պահպանում են երկարաժամկետ նախագիծը, նրանք են, ովքեր ստանում են լավագույն արդյունքները»։ Նա պաշտոնում մնաց մեկ մրցաշրջան։ Ժամանեց Մոուրինյոն։

Մոուրինյոյի շոուն

Մոուրինյոն վայրէջք կատարեց «Ռեալ Մադրիդում»՝ լինելով Եվրոպայի չեմպիոն «Ինտերի» հետ։ Պորտուգալացին, որը հրաբուխ էր թե՛ պահեստայինների նստարանին և թե՛ դրանից դուրս, ներկայացավ որպես մարզիչ՝ ասելով. «Ես հակաբարսելոնիստ չեմ», նախքան հստակեցնելը, որ «ես պրովոկատոր չեմ, բայց եթե ինձ չհարգեն, պաշտպանվելու խնդիր չունեմ»։

Շնորհանդեսի ժամանակ, պորտուգալացի մարզիչը, որը պաշտոնում կմնար երեք մրցաշրջան, սկսեց նախազգուշացմամբ. «Խաղացողները թիմի մի մասն են, ոչ թե սոսկ անհատականություններ։ Կարևորը ակումբն է, ոչ թե խաղացողները»։ Եվ Մոուրինյոն հստակեցրեց իր փիլիսոփայությունը. «Գեղեցիկը ոչ թե «Ռեալ Մադրիդը» մարզելն է, այլ «Ռեալ Մադրիդի» հետ հաղթելը»։

Անչելոտիի խոստումը

2013-ին ակումբը փոխեց փիլիսոփայությունը և ընտրեց Կառլո Անչելոտտիի մեթոդը։ Իտալացին իր առաջին օրը ցույց էր տալիս «մեծ հուզմունք»։ Նրա ցանկությունն էր հաստատել «տպավորիչ (espectacular) ֆուտբոլ, քանի որ սա աշխարհի ամենահեղինակավոր ակումբն է» և հույս ուներ «երջանկություն պարգևել երկրպագուներին»։

Երկու մրցաշրջանից հետո, որոնց ընթացքում նվաճվեց 10–րդ ՉԼ–ն, Պերեսը խաղադրույք կատարեց Ռաֆա Բենիտեսի վրա։ Մարզիչը, որը կրթվել էր «Սպիտակ տանը», չկարողացավ զսպել արցունքներն իր շնորհանդեսի ժամանակ։ Նրա ուղերձը կենտրոնացած էր «գնդակով 80 տոկոս վերահսկողություն ունենալու, ճշգրտության և գիտության օգտագործման վրա, բայց, միևնույն ժամանակ, ճանաչելով ֆուտբոլիստներին»։ Բենիտեսը ձգեց միայն մինչև 2016-ի հունվար։

Դրանից հետո իր առաջին հնարավորությունը ստացավ Զինեդին Զիդանը՝ գալով «Կաստիլյայից»։ Ֆրանսիացին, որը գիտեր, թե ինչ է եփվում աստղերով լի հանդերձարաններում, իր առաջին նպատակը դրեց «խաղացողների հետ լավ հարաբերություններ ունենալու վրա։ Հաղթելը հիմնարար է այս ակումբում»։ Նա այդպես էլ արեց։

Խուլեն Լոպետեգիի հուզմունքը

Երկու մրցաշրջան անց, 2018-ի Ռուսաստանի աշխարհի առաջնության թեժ պահին, Լոպետեգին հեռացվեց հավաքականի մարզչի պաշտոնից՝ «Ռեալ Մադրիդի» հետ պայմանավորվելու պատճառով։ Նրա շնորհանդեսը լի էր հուզմունքով․ «Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Ես գիտեմ, թե որ ակումբ եմ գալիս»։ Նա նույնպես չզսպեց արցունքները, բայց հեռացվեց նոյեմբերին։

«Կաստիլյայից» հայտնվեց նրա փոխարինողը՝ Սանտիագո Սոլարին, որը նույնպես կրել էր սպիտակ մարզաշապիկը որպես ֆուտբոլիստ։ Սոլարին սկսեց իր կառավարումը առանց ձևականությունների. «Գաղափարն այն է, որ վաղը գնանք «Մելիլյա» և խաղանք երկու ձվերով (con dos cojones)»։ 

2019-ի մարտին սկսվեց «Զիդան II» շրջափուլը։ Ֆրանսիացին այսպես ամփոփեց բանակցությունները. «Նախագահն ինձ զանգեց, և ահա ես այստեղ եմ։ Սա ոչ մի բարդ դրություն չէ»։ Երկու մրցաշրջան անց նա սեփական կամքով թողեց պաշտոնը։ Հերթը նորից Անչելոտիինն էր։

Կառլո II-ի փոփոխությունը և Խաբիի ժամանումը

Կառլո II-ի համար սպիտակների պահեստայինների նստարանը գաղտնիքներ չուներ։ «Էվերտոնին» մարզելուց հետո նա չկար կանխատեսումներում։ Իտալացին վստահեցնում էր, որ «նույնը չէ, ինչ 6 տարի առաջ»։ Նա նախազգուշացրեց. «Ֆուտբոլը փոխվել է։ Այն ավելի ինտենսիվ է, ավելի ագրեսիվ և ավելի կազմակերպված»։ Այն, ինչ նա հիշում էր իր առաջին արկածից, այն էր, որ «այս ակումբի ավանդույթը հարձակողական խաղն է»։

Անչելոտիի երկրորդ փուլը տեղը զիջեց Խաբի Ալոնսոյի առաջին փուլին՝ մի ֆուտբոլիստի, ում նա մարզել էր դաշտում։ Տոլոսացին չէր թաքցնում ոգևորությունը մադրիդյան մարզչի իր ներկայացման ժամանակ. «Սա շատ առանձնահատուկ օր է, որը ես նշված եմ պահելու իմ օրացույցում ողջ կյանքիս ընթացքում։ Ես շատ երջանիկ եմ այստեղ լինելու համար՝ իմ տանը»։

Մարզիչը հայտնեց իր ցանկությունը. «Ես ուզում եմ, որ մարդիկ, ովքեր մեզ տեսնում են, ասեն՝ սա այն թիմն է, որն ինձ դուր է գալիս։ Որ մարդիկ գնան մարզադաշտ վայելելու, տեսնենք «ռոքնռոլային» ֆուտբոլ։ Եթե մեզ հաջողվի դա բորբոքել, մենք կունենանք անկասելի ուժ»։ 6 ամիս անց ամեն ինչ ցնդեց։

Այժմ հերթը Ալվարո Արբելոայինն է։ Լինելով Մոուրինյոյի մեծ երկրպագուն և հետևորդը՝ նա, այնուամենայնիվ, իր առաջին օրը զգուշություն ցուցաբերեց. «Եթե ես փորձեմ լինել Մոուրինյո, ես կատարյալ ձախողում կունենամ»։