Կատոլանական ակումբը կենտրոնացած է իր պարտավորությունների վրա. միայն Դեկուն է կարծիք հայտնել հարցազրույցի ժամանակ
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացման լուրը ցնցել է մադրիդյան ակումբի բոլոր օղակները։ Դա բոլորի համար անակնկալ էր։ Թեև նախկին մարզչի աշխատանքը հարցականի տակ էր թիմի վերջին արդյունքների պատճառով, սակայն սուպերգավաթի եզրափակչում խաղը վատը չէր (չնայած պարտությանը), և շատերը կարծում էին, որ Ալոնսոն դեռ ժամանակ ունի։ Բայց Ֆլորենտինո Պերեսն այլ կերպ որոշեց և անմիջապես ազատեց նրան աշխատանքից։
Լուրը զարմացրել է նաև «Բարսելոնային», սակայն առաջին վայրկյանների զարմանքից հետո արձագանքը եղել է լիակատար անտարբերությունը։ Կատալոնական ակումբում շատերը կարծում էին, որ Խաբի Ալոնսոյի օրոք «Բարսելոնայի» գործերը վատ չէին գնում, իսկ Արբելոայի գալուստով ոչ ոք չգիտի, թե ինչ սպասել։
«Բարսելոնայի» դիրքորոշումը հստակ է. դա «Ռեալի» ներքին խնդիրն է, իսկ իրենք պետք է շարունակեն իրենց ուղին։ Թիմն արդեն հաղթել է մրցաշրջանի առաջին տիտղոսը և չի ցանկանում շեղվել սեփական գրաֆիկից։
Դեկու, «Բարսելոնայի» մարզական տնօրեն
«Մենք կենտրոնացած ենք մեր գործերի վրա։ Չենք մտածում, թե ինչ է կատարվում այլ ակումբներում։ «Ռեալը» պարտվեց սուպերգավաթում, բայց Լա Լիգայում ընդամենը 4 միավորով է հետ մեզնից, իսկ Չեմպիոնների Լիգայում լավ է հանդես գալիս։ Չեմ ուզում դրսից մեկնաբանություններ անել, քանի որ չգիտեմ, թե ինչ է այնտեղ կատարվում ամեն օր։ Չգիտեմ՝ Արբելոան լավ մարզիչ է, թե ոչ, ես նրան չեմ ճանաչում»։
Դեկուի խոսքերը եղել են միակ պաշտոնական արձագանքը կատալոնական ակումբի կողմից։ Ոչ խաղացողները, ոչ էլ ղեկավարությունը սոցցանցերում որևէ բան չեն գրել։ «Բարսելոնան» այժմ պատրաստվում է առաջիկա խաղերին՝ հինգշաբթի օրը գավաթի շրջանակներում «Ռասինգի» դեմ, իսկ կիրակի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ։
Հայերեն