Հոդվածներ

Վիկտոր Սեան «երիտասարդական հեղափոխություն» է անում
26.01.2026
472 0

«Վիկտոր Սեայի էֆեկտն» արդեն զգացվում է «Ռեալ Մադրիդ C»-ում, որն այս կիրակի «Ինտերսիթիի» նկատմամբ տարած հաղթանակով վերջ դրեց 9 անընդմեջ խաղերի առանց հաղթանակի շարքին (վեց պարտություն և երեք ոչ-ոքի)։ Այս բացասական դինամիկան իր վերջակետը գտավ Ալիկանտեում՝ մադրիդցիների երկրորդ փոխարինող թիմի համար չափազանց կարևոր հաղթանակով, որն օգնում է դուրս գալ դուրս մնալու գոտուց։

Հաղթանակի վերադարձը պատահական չստացվեց, այլ «երիտասարդական հեղափոխության» արդյունք էր։ Վիկտոր Սեան, իր երկրորդ խաղում «Մադրիդ C»-ի ղեկին, լիովին փոխեց թիմի դեմքը և դուրս բերեց «երեխաներով» լեցուն մի կազմ, որտեղ մեկնարկից խաղում էին 6 երիտասարդական թիմի (juvenil) ֆուտբոլիստներ՝ Ալվարո Գոնսալեսը, Լեսկանոն, Բետոն, Լակոստան, Գաբրի Վալերոն և Արնուն։ Արդյունքում՝ մեկնարկային կազմի միջին տարիքը 19 էր։ Սա Վիկտոր Սեայի առաջին մեծ հարվածն էր թիմի ղեկին։ Երիտասարդական կազմով երկրորդ փոխարինող թիմը հաղթող դուրս եկավ «Ինտերսիթիի» դեմ արտագնա խաղում՝ կատարելով քամբեք այն բանից հետո, երբ տանտերերը առաջ անցան հաշվի մեջ 11-մետրանոցից։

Արնուի փայլուն նորամուտը

Հատկապես Վիկտոր Սեայի դաշտ դուրս բերած երիտասարդներից մեկը դարձավ մադրիդյան հաղթանակի գլխավոր հերոսը։ Հարձակվող Արնուն, ով «Լա Ֆաբրիկայի» ձմեռային համալրումն է «Վալյադոլիդ Պրոմեսասից», երազանքների նորամուտ ունեցավ՝ դառնալով դուբլի հեղինակ և երկուսուկես ամիս դադարից հետո հաղթանակ պարգևելով թիմին։ «Մադրիդ C»-ի օրվա մյուս կարևոր նորություններն էին Ռոբերտո Մարտինի վերադարձը՝ երեք ամիս վնասվածքի պատճառով բացակայելուց հետո, և Գաբրի Վալերոյի՝ Վալդեբեբասի գլխավոր մարգարիտներից մեկի նորամուտը մեկնարկային կազմում։